Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. «Դերասան ես հա՞, կապիկություն կենես, հա՞»:
Թուրքիայում սոցիալիզմի, կոմունիստական կուսակցության գլխավոր շինարարի հետ անգորական «հեղափոխական-անկախության մարտիկները» վարվեցին միանգամայն պարզ եղանակով: 1921 թվականի հունվարի 29-ի գիշերը Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկին` Մուստաֆա Սուբխիին և նրա 14 ընկերներին նավապետն ու նավի անձնակազմը, որոնց օգնությամբ նրանք փորձում էին փախչել հետապնդումից, մորթեցին Սև ծովի ջրատարածքում, ինչը ստացավ «Տասնհինգի սպանդ» անվանումը:
Հողը միայն վարուցանքի և բերքի համար չէ: Հողը նախ սերունդների հայրենիք է՝ ապուպապերի արյունով նվաճած հիշողության դաշտ ու նաև հոգեկերտվածք ձևավորող, որով էլ ճշտվում է ժողովրդի ապրելու և հարատևելու արժեհամակարգը:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՄ
Որպես պատասխան Իլհամ Ալիևի տգիտության, թե հայերն այս տարածաշրջանում օտար մարմին են` եկվորներ, որոնք շնորհիվ խորհրդային իշխանության տեր դարձան իրենց Էրիվանին (հղումը` https://www.youtube.com/shorts/Hc2jkR2tdV8), մեր արխիվից (25.02.2014 թ.) առաջարկում ենք կարդալ «Իրատեսի» հեղինակ, լուսահոգի ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ուշագրավ ու պատմական փաստերով հիմնավորված հրապարակումը:
Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ փաստացի նրան ազատելով թատրոնի ղեկավարի աշխատանքից։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...